Բաքուն համաձայն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքով, ՄԱԿ-ում հայտարարել է Ադրբեջանի մշտական առաքելության առաջին քարտուղար Վադիմ Գուսմանը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ փաստաթղթերը եզակի հնարավորություն են ստեղծում Հարավային Կովկասում տևական խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա», – ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը։
Վադիմ Գուսմանը պնդել է, թե Բաքվի առաջնահերթությունն է վերակառուցել ազատագրված տարածքները, վերակագնել տրանսպորտային ու հաղորդակցության կապերը՝ տեղահանված անձանց անվտանգ վերադարձի համար։
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի հիման վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք ակնկալում ենք նույն արձագանքը Հայաստանից», – ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակության առաջին քարտուղարը։