Երասխի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Այսօր` ժամը12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում (Արարատի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Մարտակերտում զոհվել է Արցախի քաղաքացի:

Այս երկու դեպքերի վերաբերյալ դեռևս ադրբեջանական կողմից որևէ հաղորդում չկա:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button