Օրենբուրգի մարզում անորակ ալկոհոլի թունավորումից մահացածների թիվը հասավ 26-ի

Ռուսաստանի Օրենբուրգի մարզում անորակ ալկոհոլից թունավորման հետևանքով մահացածների թիվն աճել է՝ հասնելով 26-ի։ Այդ մասին հաղորդում է Openday-ը` վկայակոչելով մարզի իշխանություններին։

Թունավորման դեպքերի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 7-ին։ Երկու օր առաջ հաղորդվել էր ինը մահացած մարդու մասին։ Ներկա պահին թունավորումից շուրջ 30 տուժած կա, 12-ի վիճակը խիստ ծանր է գնահատվում։ Տեղական իշխանությունները հիվանդանոցներում վերակենդանացման համար նախատեսված երկու տասնյակից ավելի մահճակալներ են ավելացրել` հաշվի առնելով, որ տուժածների թիվը կարող է աճել։

Օրենբուրգի մարզում սկսել են զանգվածաբար ստուգել խանութները, մի շարք կետերում մեթանոլ է հայտնաբերվել։ Թունավոր այդ սպիրտի օգտագործումը կարող է կուրություն առաջացնել կամ մահվան պատճառ դառնալ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button