Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացող հիվանդների թիվը վերջին օրերին շատ բարձր է

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով օրական գրանցվող զոհերի թիվը մոտենում է հազարի։ Ուրբաթ օրը մահացել է 936 հոգի, ինչը համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր թիվն է Ռուսաստանում։ Այսօրվա դրությամբ դա ամենաբարձր թիվն է նաև ամբողջ Եվրոպայում։

Ավելանում է նաև վարակվածների քանակը։ Օրական գրանցվող նոր դեպքերի թիվը շուրջ 27 հազար է՝ մեծ մասը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայի մարզում։

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ հիվանդության աճ է գրանցում շատ մարզերում։ «Բժիշկների հսկողության ներքո ավելի քան մեկ միլիոն մարդ կա, դա ահռելի ծանրաբեռնվածություն է առողջապահական համակարգի համար», – ասել է նա։

Ռուսաստանի իշխանությունները երկրով մեկ նոր սահմանափակումների չեն դիմում, գերադասելով, որ ըստ իրավիճակի որոշում ընդունեն տեղական իշխանությունները։

Մի շարք մարզերում որոշ սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Ամուրի ու Սախալինի մարզերում։ Հանրային վայրեր այցելելու համար քաղաքացիները պետք է PCR թեստի բացասական պատասխանը կամ պատվաստված լինելը հաստատող QR կոդ ունենան, առանց որի արգելվում է ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ կամ մարզասրահ հաճախել։

Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանի 146 միլիոն բնակչության մոտավորապես 33 տոկոսը կամ շուրջ 47 միլիոն 800 հազար մարդ ստացել է վակցինայի առաջին դեղաչափը, իսկ 29 տոկոսը կամ 42 միլիոն 400 հազարը` նաև երկրոդ չափաբաժինը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button