Իրանն «ավելի շատ հարստացված ուրան ունի, քանի զեկուցել էին ՄԱԿ-ի տեսուչները»

Loading...

Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամին երեկ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանն ավելի շատ հարստացված ուրան ունի, քան անցած տարի զեկուցել էին ՄԱԿ-ի տեսուչները:

Էսլամիի վկայությամբ՝ Իրանն ունի 120 կիլոգրամ 20 տոկոսով հարստացված ուրան:

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) 84,3 կիլոգրամ էր գնահատել Իրանի հարստացված ուրանի քանակը:

Միջուկային զենք ստեղծելու համար պահանջվում է շուրջ 170 կիլոգրամ 20 տոկոսով հարստացված ուրան: Այդուհանդերձ, միջուկային զենքերի մեծ մասում օգտագործվում է 90 տոկոսից ավելի հարստացված ուրան:

2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքով Թեհրանին արգելվել էր 3,67 տոկոսից ավելի հարստացված ուրան ունենալ:

2018 թվականին Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը չեղարկեց պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հարստացված ուրանի մասով:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ բաց է միջուկային գործարքին վերստին միանալու համար, սակայն Իրանի հետ այդ հարցով բանակցություններն առայժմ հստակ արդյունքներ չեն տվել:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button