Պեսկովը հաստատել է՝ Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում հոկտեմբերի 12-ին

Loading...

Նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում՝ հոկտեմբերի 12-ին: Այս մասին ՏԱՍՍ -ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նախապատրաստվում է նման հանդիպում», — ասել է նա ՝ համապատասխան հարցին ի պատասխան:

2021-ին Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են ունեցել և հեռախոսով խոսել են ավելի քան 10 անգամ: Վերջին անգամ երկու պետությունների ղեկավարները հանդիպել են հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած:

Օրեր առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել էր, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման «օրակարգն ընդգրկելու է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրը։ «Բոլոր հարցերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում են, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերը, անվտանգային, Ղարաբաղին վերաբերող, բնականաբար, քննարկվելու են», — ասել էր Ռուբինյանը։

Փորձագետները չեն բացառում, որ հանդիպման օրակարգում նաև միջանցքի հարցը լինի։

Երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button