Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման, տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Օրակարգում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Վերջին անգամ երկու պետությունների ղեկավարները հանդիպել են հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած: Սա այս տարի Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումն է։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button