Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա արտահանձնման հավանականությունը։
«Ես 100 տոկոսով բացառում եմ, որ նրան կարող են որևէ տեղ արտահանձնել։ Նախ` որևէ մեկը նման պահանջով հանդես չի եկել։ Բացի այդ, առնվազն վեց տարի հետ Սաակաշվիլին կարող է մեկնել ցանկացած երկիր»,- հայտարարում էր Ղարիբաշվիլին։
Վրացական կառավարության ղեկավարի խոսքով` նախկին նախագահը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ իր դեմ Վրաստանում կայացված և ուժ մեջ մտած դատավճիռներ գոյություն ունեն։
«Որքան շուտ դատապարտյալ Սաակաշվիլին ընկալի դա, այնքան լավ թե՛ իր, թե՛ իր թիմակիցների համար», – հայտարարել է Ղարիբաշվիլին։