Ավստրիայի նոր կանցլերը Ալեքսանդր Շալենբերգն է

Վիեննայում այսօր կայացել է Ավստրիայի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդման արարողությունը։

52-ամյա Շալենբերգը Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019-ից կանցլերի պաշտոնը զբաղեցնող Սեբաստյան Կուրցի հրաժարականից հետո։

Կառավարության արդեն նախկին ղեկավարը պաշտոնը լքեց անցած շաբաթավերջին երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։

Ավստրիական դատախազությունը պնդում է, որ 2016-ից 2018 թվականներին Կուրցի թիմակիցները բյուջետային միջոցներից ֆինանսավորել են իշխող Ժողովրդական կուսակցության գովազդային արշավը։ Այս բացահայտմանը հետևեցին իշխող կուսակցության գրասենյակում, կանցլերի աշխատակազմում և ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած խուզարկությունները, որոնք ըստ տեղական մամուլի, կանխորոշեցին Կուրցի հրաժարականը։

Ավստրիայի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button