Բաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններին

«Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը», -այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, Աբդուլաևան նշել է․ – «44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել»։

«Զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում», -հավելել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button