ԵՄ-ն նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների դեմ

Եվրամիությունը հայտարարում է Ռուսաստանի քաղաքացիների ևս մեկ խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին, վկայակոչելով ԵՄ պաշտոնական տեղեկագիրը, հաղորդում է ռուսական TACC գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն` Ղրիմի բռնակցումից հետո սահմանված անհատական պատժամիջոցների ցանկը այսօր համալրվել է ևս ութ անձանց տվյանլերով։ «Պատժամիջոցների թիրախում է հայտնվել նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի և Սևաստոպոլի տարածաշրջանային վարչության ղեկավար Լեոնիդ Միխայլյուկը», – հաղորդում է TACC-ը։

Պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիներին այսուհետ արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, բացի այդ եվրոպական պետությունների քաղաքացիները չեն կարող ֆինանսատնտեսական բնույթի որևէ հարաբերություն պահպանել պատժամիջոցների ենթարկված անձանց հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button