Տնտեսագիտության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի Ջոշուա Անգրիստին, հոլանդացի Գվիդո Իմբենսին և կանադացի Դևիդ Քարդին։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարության համաձայն` տնտեսագետները մրցանակին արժանացել են՝ «ոչ գիտական հետազոտությունների արդյունքները գիտական նպատակների ծառայեցնելուն միտված մեթոդաբանության մշակման համար»։
Տնտեսագիտության բնագավառում այս տարվա նոբելյան մրցանակակիրներից երեքն էլ այժմ աշխատում են ամերիկյան համալսարաններում։ Քարդը դասավանդում է Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի մասնաճյուղում, Ջոշուա Անգրիստը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական, իսկ Գվիդո Իմբենսը՝ Սթենֆորդի համալսարաններում։
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շվեդական ակադեմիայի կողմից շնորհվող հեղինակավոր պարգևներից միակն է, որ հիմնադրվել է Ալֆրեդ Նոբելի մահից հետո։ Պաշտոնապես այն կոչվում է Շվեդիայի պետական բանկի մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի։