Հնդկաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Loading...

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, վաղը Ջայշանկարը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։

Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպել էին այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում։ Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն էին հայտնել։ Կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:

Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել էին նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Միրզոյանը Տաջիկստանի մայրաքաղաքում էր ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button