Վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում և Վայքում

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում և Վայքում։

Վարչապետի որոշմամբ՝ մինչև առաջիկա ընտրություններ գործող համայնքապետերի փոխարեն համայնքները ժամանակավորապես կղեկավարեն՝ Գյումրիում՝ Ալբերտ Մարգարյանը, Վանաձորում՝ Վանիկ Օհանյանը, Ջերմուկում՝ Վահագն Արսենյանը, և Վայքում՝ Մխիթար Մաթևոսյանը։

Ըստ որոշման, նշանակումներն անելիս վարչապետն առաջնորդվել է տեղական ինքնակառավարման մասին օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետով, որտեղ նշված է՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Նախօրեին, երբ արդեն հայտնի էր իշխանությունների այս մտադրության մասին, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն այն անօրինական էր համարել։

Քիչ առաջ Լոռու մարզպետարանից հայտնեցին, որ այսօր ավելի ուշ մարզպետ Արամ Խաչատրյանը նորանշանակ պաշտոնակատարին կներկայացնի համայնքապետարանի աշխատակիցներին։

Գյումրիում ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 17-ին, Վանաձոր, Ջերմուկ, Վայք համայնքներում՝ դեկտեմբերի 5-ին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button