Իրանը նոր զորավարժություններ է սկսել

Իրանում այսօր մեկնարկել են վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ զորավարժությունները։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ երկօրյա վարժանքներն անցկացվում են Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի մասնակցությամբ, երկրի կենտրոնական շրջաններում։

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Վելայաթ» անունը կրող զորավարժություններին կմասնակցեն նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի հատուկ ստորաբաժանումները։

Անցած շաբաթներին Բաքվի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ սկսեցին Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։

Իրանի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանի տարածքում իրեն սպառնացող երրորդ ուժեր են տեղակայվել՝ ի դեմս Իսրայելի։ Բաքուն հերքում է մեղադրանքները։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button