Ղրղըզստանի դատարանը կվերանայի Տաջիկստանի ցմահ ազատազրկված երկու քաղաքացիների դատավաճիռը

Ղրղըզստանի դատարանը որոշել է վերանայել Տաջիկստանի երկու քաղաքացիների դատավաճիռը, որով նրանք ցմահ ազատազրկման են դատապարտվել Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին տեղի ունեցած բախումների գործով։

Ղրղըզստանի դատարանն ավելի վաղ Աբդուռոզիկ Աբդուկախորովին և Ասկար Յունուսովին մեղավոր է ճանաչել «թալանի» և «խաղաղության դեմ հանցագործության» համար։ Պաշտոնական Դուշանբեն չէր արձագանքել դատավճռին։

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմաններին անցած ապրիլին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով տաջիկական կողմից զոհվել էր19 անձ, վիրավորվել 87-ը, Ղրղըզստանի իշխանությունները հայտնել են 36 զոհի, 183 վիրավորի մասին։ Պատճառն անվտանգության տեսախցիկների տեղադրումն էր ջրամատակարարման կենտրոնի շրջանում, որը գտնվում է տաջիկական բնակավայրի մոտ:

Արյունալի ընդհարումների հետևանքով երկու կողմերում ավերվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ սահմանային ուղեկալներ, կրթօջախների և բուժհիմնարկների շենքեր:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button