Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ քիմիական զենքի կիրառման հետ կապված: Դրանք ուժի մեջ կլինեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 16 -ը, հաղորդում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը:
Պատժամիջոցների ցուցակում է 15 անձ: Նրանցից 10-ը ռուսաստանցիներ են, որոնց Եվրոպական խորհուրդը ներգրավված է համարում «Նովիչոկ» քիմիական նյութով ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կամ Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ: Այդ անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, նրանց բանկային ակտիվներն այս տարածքում սառեցված են:
Սահմանափակումները վերաբերում են ռուսաստանյան երկու կազմակերպությունների, այդ թվում՝ Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական հետազոտական ինստիտուտին: Այն չի կարող ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից:
Պատժամիջոցները կիրառվել են նաև Սիրիայի 5 քաղաքացիների և հետազոտական կենտրոնի նկատմամբ: