Իրանում 12 անձ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի համար

Իրանում 12 մարդ է ձերբակալվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Ձերբակալվածներն ադրբեջանցիներ են, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։

44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button