Ալիևը դրական է գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում ասել է, թե գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից: Նրա փոխանցմամբ, «առանձին մանր միջադեպերը չհաշված՝ ընդհանուր առումով իրավիճակը տարածաշրջանում կայուն է»:

«Արդեն մոտ մեկ տարի է անցել պատերազմի ավարտից և Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից, ընդհանուր հաշվով վիճակը կայուն է, մենք գոհ ենք»,- ասել է Ալիևը, նշելով, թե կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն:

«Խոսքը, մասնավորապես, շրջան այցելող օտարերկրացիների մասին է, նրանք պարտավոր են այս պահին ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող մեր տարածքներ այցելելու համար ստանալ Ադրբեջանի իշխանությունների թույտվությունը, բայց որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ապօրինաբար հասնել մեր տարածքներ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման շրջաններ»,- ասել է Ալիևը:

Նա ընդգծել է, թե Ադրբեջանն այդ հարցը ներկայացրել է Ռուսաստանի պատկան մարմինների, այդ թվում պաշտպանության նախարարության ուշադրությանը:

«Դրան պետք է վերջ տալ»,- La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button