ԱՊՀ-ն պետք է պայքարի «Արևմուտքի ապակառուցողական ազդեցության դեմ»

ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունները կքննարկեն ԱՊՀ տարածքում «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների ապակառուցողական ազդեցության դեմ պայքարելու հարցերը»:

Այդ մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այսօր Մոսկվայում բացված համաժողովում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Ժողովին մասնակցել են ԱՊՀ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի անվտամնգության և հետախուզական ծառայությունների ղեկավարները:

Ժողովի մասնակիցների թվում են եղել նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button