«Երկու երկրների միջև առկա հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում մարտահրավերները»․ Մոնթազերին՝ Փաշինյանին

Իրանն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։

Շեշտելով, որ երկու երկրների միջև առկա հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերները և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը՝ Իրանի գլխավոր դատախազը նշել է․ — «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»։

Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, ասել է Մոնթազերին միևնույն ժամանակ շեշտելով՝ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր:

Հայաստանի կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով այսօր կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին եռօրյա աշխատանքային այցով երեկ է ժամանել Հայաստան՝ գլխավոր դատախազի հրավերով։ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանը նա ևս շեշտել է․- «Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն»:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմիցս հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին հայերի դեմ կռվելու համար։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն և Թեհրանն են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում․ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարում են, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն էլ օրերս հայտարարեց, թե «իսրայելցիները ներկա են իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Նրանց հստակ թիվը սակայն հայտնի չէ»։ Ադրբեջանի հերքեց մեղադրանքները։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button