Թուրքիան Ուկրաինայում կկառուցի Bayraktar տեսակի ԱԹՍ-ների սպասարկման կենտրոն

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիան հայտարարել է, որ Ուկրաինայում մտադիր է կառուցել Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի սպասարկման և ուսումնական կենտրոն: Այդ մասին այսօր ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

«Ծրագրվում է Bayraktar ընկերության միջոցներով ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման և ուսումնական կենտրոնի կառուցում, աշխատանքն արդեն սկսվել է, հիմա կարգավորվում են համապատասխան տարածքի գրանցման հետ կապված ընթացակարգային խնդիրները: Հողատարածքը, որի վրա պետք է կառուցվի կենտրոնը, կհամարվի Ուկրաինայի սեփականություն»,- ասել է նախարարը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Թուրքիան Ուկրաինայի զինուժի համար կարտադրի մարտանավեր և անօդաչու թռչող սարքեր:

Այդ հարվածային ԱԹՍ-ների վրա կտեղադրվեն Roketsan թուքական ընկերության արտադրած MAM-L տեսակի գերճշգրիտ ավիառումբեր: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ ծրագրի արժեքը կկազմի 69 միլիոն դոլար:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button