Կայացել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այսօր առանձնազրույց են ունեցել։

Այժմ ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, նշված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։

Սուբրամանյամ Ջայշանկարը Երևան է ժամանել երեկ։ Նրան ընդունելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվել, հնդկական լրատվամիջոցները այցին ընդառաջ գրել են, որ արտգործնախարարը Երևանում քննարկելու է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button