«Մեծ քսանը» մտադիր է օգնել Աֆղանստանին

Աշխարհի տնտեսապես առավել զարգացած 20 երկրները մտադիր են մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ առցանց եղանակով գումարված արտակարգ ժողովում «Մեծ քսանի» լիդերները նշել են, որ Աֆղանստանին անհրաժեշտ է աջակցել նույնիսկ այն դեպքում, երբ օգնության տրամադրումը կպահանջի համագործակցություն թալիբների ռեժիմի հետ:

Թալիբները երկու ամիս առաջ են գրավել իշխանությունն Աֆղանստանում: Այդ երկրում սոցիալական-տնտեսական ծանր ճգնաժամ է, ֆինանսական համակարգը կաթվածահար վիճակում է, դրամատներում կանխիկ միջոցներ գրեթե չեն մնացել, քաղաքացիական սեկտորի ծառայողներն աշխատավարձ չեն ստանում, գրանցել է աննախադեպ գնաճ:

«Շատ դժվար է օգնություն ուղարկել Աֆղանստան և որևէ կերպ չառնչվել երկիրը դե-ֆակտո կառավարող թալիբների հետ։ Եթե նրանք չեն ցանկանա, որ մենք մտնենք երկիր, մենք չենք մտնի, մենք պետք է սատարենք Աֆղանստանի ժողովրդին, դա չի նշանակում թալիբների ռեժիմի ճանաչում՝ ճանաչումը քաղաքական որոշում է», — ասել է Իտալիայի վարչապետը:

Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինը և Վլադիմիր Պուտինը չեն մասնակցել «Մեծ քսանի» հեռավար ժողովին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկու գերտերությունների մոտեցումներն Աֆղանստանին օգնելու հարցում տարբերվում են ժողովի մասնակիցների տեսակետներից:

Ժողովից առաջ Չինաստանը հայտարարել է, թե հարկ է արգելանքը չեղարկել և Աֆղանստանի կառավարությանը վերադարձնել այդ երկրի՝ միջազգային բանկերում պահվող միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button