Նախարար. Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին

Սյունիքի մարզի` Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության այլընտրանքային ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է, հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա փոխանցմամբ` այս տարվա ավարտին արդեն պատրաստ կլինի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի բարեկարգ ճանապարհը։

Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։ Գորիսից Որոտան հասնելու, ապա վերադառնալու համար հայերի դեպքում էլ նոր կարգ է գործում` մեքենաները սպասում են հայկական անցակետի մոտ, մինչև Ազգային անվտանգության ծառայությունը կուղեկցի ավտոշարասյունը։

Միջադեպի առաջին օրն իսկ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե Ադրբեջանի մաքսային մարմինները ներկայումս կիրառում են օրենսդրությամբ այս ուղղությամբ նախատեսված դրույթները Ադրբեջանի ողջ տարածքում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button