Պոլիկլինիկայի աշխատակիցները 700-ից ավելի քաղաքացու պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տվել կաշառքի դիմաց. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ` կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում բացահայտվել են կաշառքի, կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնում է, որ «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, կազմել են կորոնավիրուսային ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ այս աշխատակիցները այս ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5-10 հազարական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

ԱԱԾ-ն երեկ էլ հայտնել էր պատվաստման գործընթացում Երևանի տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների բացահայտման մասին:

Հիշեցնենք, կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին հորդորել էր պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button