Սաակաշվիլին վստահ է՝ ժողովուրդը վաղը պաշտպանելու է իրեն

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կորցնում մոտ ապագայում բանտախուցը լքելու հույսը: Բանտարկված քաղաքական գործիչը, որն իրեն քաղբանտարկյալ է անվանում, վստահ է, որ Վրաստանի ժողովուրդն իրեն պաշտպանելու է հոկտեմբերի 14-ին, երբ նախատեսված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայտարարած ընդդիմության զանգվածային հանրահավաքը:

Սաակաշվիլին հույս ունի բանտից ազատվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ:

Ռուսթավիի բանտից Վրաստանի նախկին նախագահը հերթական նամակն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, ընդգծելով, որ չի դադարեցնելու հացադուլը։

«Հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք և մենք պետք է ցույց տանք բոլորին, որ մեր հասարակության մեջ կա սեփական արժանապատվության զգացում: Չնայած առողջությանս ամենօրյա վատթարացմանը՝ չեմ դադարեցնելու հացադուլը: Այս պահին սա միակ ու վերջին գործիքն է, որով ես կարող եմ պայքարել: Իհարկե, կցանկանայի դուրս գալ երկրորդ փուլից առաջ, որպեսզի ձեզ հետ պայքարեմ անխուսափելի հաղթանակի համար, բայց դրա համար հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք, իսկ դրանից հետո պետք է գործենք համակարգված: Միայն անշահախնդիր ակտիվ քաղաքացիական դիրքով մենք կարող ենք փրկել մեր երկիրը և հասնել կոնկրետ արդյունքների, այդ թվում ՝ իմ մասով», — գրել է Սաակաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք»-ն, իր հերթին, կարծում է, որ երրորդ նախագահի նամակը հստակ ցույց է տալիս Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցության իրական մտադրությունները: Ըստ խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի, Միացյալ ազգային շարժումը հույս ունի ոչ թե հաղթել ընտրություններում, այլ «կրկնել 2003 թվականը», երբ Վրաստանում Սաակաշվիլիի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը»։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button