Ալիևը և Էրդողանը կմասնակցեն Ֆիզուլիում օդակայանի բացման արարողությանը

«Haberturk» թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Ֆիզուլիի օդակայանը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը:

Հեռուստակայանը նշում է, որ երկու նախագահներն այդ օրն ընտրել են «հայկական օկուպացիայից Շուշին ազատագրելու առաջին տարեդարձի կապակցութամբ»:

Ֆիզուլիի օդակայանից առաջին թռիչքները սկսվել են այս տարվա սեպտեմբերի 5-ին: Օդակայանի թռիչքուղու երկարությունը 3 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 60 մետր:

Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, «Ֆիզուլիի օդակայանը հագեցված է թռիչքների կառավարումը և անվտանգությունն ապահովող գերարդիական սարքավորումներով և համապատասխանում է միջազգային անհրաժեշտ չափանիշներին»:

Գործակալությունը նշում է, թե նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ մեկական օդակայան է կառուցվում նաև Լաչինում և Զանգելանում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button