Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի երկու վարորդներին

Fars News Agency իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել իրանցի երկու վարորդներին, որոնք սեպտեմբերի 15-ին ձերբակալվել են Իրանից Հայաստան Գորիս-Կապան ճանապարհով բեռներ փոխադրելիս՝ ճանապարհի ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող հատվածում:

Fars-ը նշում է, որ նախօրեին բեռնատար վարորդների խնդիրը հեռախոսով քննարկել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

Իրանից Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններում:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է, թե «Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների մուտքն արգելելու համար, քանի որ այդ մեքենաների մուտքը հակասում է հանրապետության օրենսդրությանը»:

Ալիևի փոխանցմամբ, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ը շուրջ 60 բեռնատար է Իրանից մեկնել Ղարաբաղ: Ադրբեջանը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ:

Բարդացել է նաև բեռների փոխադրումը Հայաստան և Հայաստանի տարածքով այլ երկրներ, քանի որ հիմնական ուղին Գորիս-Կապան ճանապարհն է, որի մի հատվածն անցյալ տարվա աշնանից հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ:

Ադրբեջանի իշխանություններն այնտեղ մաքսավճար և ճանապարհային տուրքեր են գանձում իրանցի վարորդներից:

Նախարարներ Բայրամովի և Աբդոլահիանի երեկվա հեռախոսազրույցից հետո Թեհրանում հույս են հայտնել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների խնդիրը կլուծվի:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button