Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի պայմանագիր ստորագրել

Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս Իրանի հետ պայմանագիր ստորագրել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին այսօր Երևանում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում:

«Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունը ասել. իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել կրկին այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի առումով, այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ», – հայտարարեց Միրզոյանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button