Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե «դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին:

Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։

Արցախի պաշտպանության նախարարությունն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի պնդումներին։ Նախօրեին պաշտոնական Բաքուն հաղորդել էր Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին, ինչը Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր` լուրը որակելով ապատեղեկատվություն, որը «նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button