Այսօր տեսակապի միջոցով կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը

Այսօր տեսակապի միջոցով կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության արդիական խնդիրները՝ համատեղ հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում համաճարակի բացասական հետևանքների հաղթահարումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, նաև նավթի ու գազի ընդհանուր շուկաների ձևավորումը:

Ակնկալվում է, որ մի շարք որոշումներ կկայացվեն՝ ուղղված եվրասիական ինտեգրման հետագա խորացմանը, հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button