Առնվազն 6 զոհ, երեք տասնյակ վիրավորներ` Բեյրութում սկսված հրաձգությունների հետևանքով

Բեյրութում հրաձգությունների և ընդհարումների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ևս երեք տասնյակը վիրավորվել է։

Հրաձգություններն ու բախումները տեղի են ունցել Հզբոլայի և նրանց կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։ Նրանք պահանջում են պաշտոնանկ անել քաղաքի նավահանգստում անցած տարվա ուժեղ պայթյունի պատճառները քննող գլխավոր դատավորին։

Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի»՝ Լիբանանի ներքին գործերի նախարար Բասամ Մավլավին լրագրողներին ասել է, որ զոհերի մեջ գլխից խփված մարդիկ կան, նրանց վրա շենքերից կրակել են դիպուկահար զենքից։

Պարզ չէ, թե ովքեր են ներգրավված բախումների մեջ։

Զինվորականները զգուշացել են, որ կրակ կբացեն մարտական զենք օգտագործող ցանկացած մարդու վրա։ Նրանք խաղաղ քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ բախումների շրջանից։

Վարչապետ Նաջիբ Միկատին հանդարտությունը վերականգնելու կոչ է արել` զգուշացնելով Լիբանանը բռնությունների մեջ ներքաշելու փորձերից։

2008-ից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող Հզբոլան կարճ ժամանակով գրավել էր Բեյրութի որոշ շրջաններ, այսօրվա իրադարձությունները ներքաղաքական ամենալուրջ լարվածությունն են, որ ուղեկցվում են տարբեր տեսակի զենքերից արձակված կրակոցներով ու հրաձգություններով։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button