Ավստրալացի մարզուհին 44-րդ անգամ լողալով անցավ Լա Մանշը՝ սահմանելով նոր ռեկորդ

Ավստրալացի մարզուհի Քլոե ՄըքՔարդելը նոր ռեկորդ սահմանեց․ նա 44-րդ անգամ լողալով անցավ Լա Մանշը։

Նախկին ռեկորդը սահմանել էր բրիտանուհի Էլիսոն Սթրիթերը, ով Լա Մանշը լողալով անցել է 43 անգամ։

Քլոե ՄըքՔարդելը Բրիտանիայի հարավային Քենթ շրջանից մտնելով ջուրը, ավելի քան 10 ժամ լողալով հասավ Լա Մանշի ֆրանսիական ափը։ Այդ տարածությունը 40 կիլոմետրից ավելին է, իսկ ջրի ջերմաստիճանը’ Ցելսիուսի սանդղակով 17 աստիճան։

36-ամյա մարզուհին մեկ այլ ռեկորդի հեղինակ է․ 2015 թվականին օվկիանոսում, առանց որևէ օգնության, առանց կանգառների, նա 37 ժամ լողալով կտրել անցել է 124 կիլոմետր տարածություն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button