«Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա», – այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Նա ասել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման և սահմանազատման գործընթացը։
Բայրամովը նաև համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։