Թեհրանը հերքում է իրանցի վարորդների ազատ արձակվելու տեղեկությունը

Պաշտոնական Թեհրանը հերքում է իրանցի երկու վարորդների ազատ արձակվելու մասին տեղեկությունները:

Ադրբեջանի իշխանությունների կողմից իրանական բեռնատարների՝ մեկ ամիս առաջ ձերբակալված երկու վարորդների ազատ արձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

ISNA գործակալության փոխանցմամբ՝ նա պարզաբանել է, որ «Իրանի հետ խորհրդակցություններից հետո երկու իրանցի բանտարկյալներ Ադրբեջանից կտեղափոխվեն Իսլամական Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու համար»: «Այս երկու անձինք ոչ մի կապ չունեն ձերբակալված վարորդների հետ», — ընդգծել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ «այդ հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են»:

Երեկ ավելի վաղ Fars գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել իրանական բեռնատարների երկու վարորդներին, որոնք մեկ ամիս առաջ ձերբակալվել են ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button