Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի անձնագրում նշել կոնկրետ ծննդավայրը

Նախատեսվում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը մինչև 2022թ.-ի վերջ, որոշումն այսօր կառավարությունն է ընդունել: Նախկին ժամկետը հաջորդ տարվա հունվարի 1-ն էր սահմանված:

Նախագծերում առաջարկվող փոփոխությունների համաձայն` քաղաքացուն հնարավորություն կընձեռվի անձնագրերում նշել կոնկրետ ծննդավայրը, իսկ հիմա ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում նա ծնվել է:

Բացի այդ, արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն հնարավոր կլինի տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button