Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. Պաշտպանության բանակ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի, հավաստիացնում է ՊԲ-ն տարածած հաղորդագրությամբ:

Նշվում է նաև, որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը Արցախի իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը:

Արցախի պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, Արցախի առողջապահության և պետնախարարներին հավաստիացրել են բժիշկները:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է կրակոցներ արձակելու մասին լուրը` շեշտելով, որ իր զինված ուժերն այս միջադեպի հետ առնչություն չունեն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button