Նորվեգիայի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 37-ամյա դանիացուն, ով կալանավորվել է երկրի հարավում գտնվող Կոնգսբերգ քաղաքում անցորդների վրա հարձակվելուց հետո:
Երեկ երեկոյան նետ ու աղեղով զինված տղամարդը կրակել էր անցորդների վրա՝ սպանելով 5 մարդու, վիրավորելով 2-ին:
Իշխանությունները հաստատել են, որ հարձակվողը գործել է միայնակ, նրանք չեն հերքում ահաբեկչության վարկածը, բայց դա, ըստ երևույթին, հիմնականը չէ:
Կոնգբսերգը 30 հազար բնակչություն ունեցող քաղաք է: Ըստ իշխանությունների՝ հարձակումներն այնտեղ սկսվել են երեկոյան ժամը 6-ից հետո, զինված տղամարդը մի քանի վայրերում է եղել, այդ թվում ՝ սուպերմարկետում: Լրատվամիջոցները հայտնում էին, որ տղամարդը իր մոտ նետ ու աղեղից բացի այլ զենք ևս ունեցել է: