Ռուսթավիի բանտի հարևանությամբ, որտեղ պահվում է Սաակաշվիլին, հրդեհ է բռնկվել

Այսօր հրդեհ է բռնկվել Ռուսթավի քաղաքում գտնվող 17 բանտում, որի հարևանությամբ` թիվ 12 քրեակատարողական հիմնարկում, պահվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Կրակը բռնկվել է կալանավորների մասնաշենքից հեռու՝ բանտի խոհանոցում, փոխանցում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունը։ «Новости-Грузия» լրատվական գործակալության համաձայն` կրակը մարելու համար գործի է դրվել հրշեջ-փրկարարների վեց ջոկատ և 11 հրշեջ մեքենա։ Դեպքի վայրում գտնվում են մի քանի տասնյակ ոստիկաններ։ Հրդեհի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով մայրաքաղաք Թբիլիսիի Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, որին մասնակցում են նախկին առաջնորդի հազարավոր աջակիցներ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button