Սաակաշվիլին իր վերադարձը համեմատել է Գամսախուրդիայի վերադարձի հետ

Ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե չէր ցանկանում աղմուկով վերադառնալ Վրաստան։ «Դրա համար ես ռիսկի չէի դիմում, որովհետև այդ սցենարով շատ հեշտ կլիներ կրակել, պայթեցնել, գնդակահարել, իսկ հետո ամեն ինչում մեզ մեղադրել»,- ասել է նա։

Սաակաշվիլին ասել է, 90-ականներից շատ է մտածել Զվիադի (Գամսախուրդիա) մասին Խիբուլայում։ «Ես միշտ փորձել եմ ինձ նրա տեղը դնել և շատ եմ ցավել այդ լքված նախագահի համար, ով մեզ անկախություն բերեց։ Ես ուղիղ զուգահեռներ չէի անցկացնի իմ վերադարձի հետ, ես եկա, որովհետև ցանկացա վերադառնալ, այլ կերպ ես պարզապես չէի կարող, ես գտնում եմ, որ սա իրոք կրիտիկական պահ է մեր պատմության համար», — ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիա, արխիվ

Զվիադ Գամսախուրդիան անկախ Վրաստանի առաջին նախագահն էր։ Ներքին անկայունոթյունը, խռովությունը 1992-ին հանգեցրել էր իշխանափոխության։ Գամսախուրդիան Վրաստանից հեռացել էր Հայաստանի տարածքով։ Նա մեկնել էր Չեչնիա և այնտեղից մտնելով Վրաստան վերահսկողություն էր սահմանել Վրաստանի արևմտյան շրջաններում։ Կառավարական ուժերի ճնշման հետևանքով Գամսախուրդիան իր թիկնապահներով թաքնվում էր լեռնային գյուղերում։

1993 թվականի դեկտեմբերի 31-ին Գամսախուրդիայի կյաքն ընդհատվեց Խիբուլա գյուղի տներից մեկում։ Պաշտոնական վարկածով նա ինքնասպանություն է գործել, բայց շրջանառվում է նաև դավադրության միջոցով նրան սպանելու վարկածը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button