Իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով. Արցախի պետնախարար

Իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով, փոխանցում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով վիրավորված վեց զինծառայողից բացի, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա, նշում է նա` հավելելով, որ տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են, իսկ երեք հոգի հենակետից դուրս է գտնվել և ոչ մի վնասվածք չի ստացել:

Նախարարի հաղորդմամբ` բժիշկները հավաստիացնում են, որ վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ», – շեշտում է Արտակ Բեգլարյանը:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը քիչ ավելի առաջ հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է կրակոցներ արձակելու մասին լուրը` շեշտելով, որ իր զինված ուժերն այս միջադեպի հետ առնչություն չունեն:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button