Մոսկվան կողմ է եռակողմ համաձայնությունների բոլոր կետերի անշեղորեն իրականացմանը, որոնք 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև։ Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք գտնում ենք, որ այդպիսով կստեղծվեն նշանակալից հնարավորություններ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերում», – ասել է Զախարովան։