Արցախի արտգործնախարարը Ռուսաստանում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

Loading...

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 6-15-ն աշխատանքային այցով Ռուսաստանում է եղել:

Տարբեր քաղաքներում նախարարը հանդիպել է Ռուսաստանի քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԱԳՆ-ն:

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող և այլ հարցեր։

Այցի մասին նախապես տեղեկություն չի հաղորդվել:

Այդ օրերին Ռուսաստանում էին նաև Հայաստանի վարչապետը և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button