Արցախում «դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի» առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն

Loading...

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պահպանության տեղամասի մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Իրականացվում է նախաքննություն:

Եղած տվյալները, ըստ դատախազության, փոխանցվել են Արցախում տեղակայված Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչներին: «ՀՀ դատախազությունն իր պատրաստակամությունն է հայտնում դեպքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից այլ տվյալներ ներկայացվելու դեպքում դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա», — նշված է հաղորդագրության մեջ:

Երեկ երեկոյան հայկական կողմը հաղորդեց վեց զինծառայողի վիրավորման, ադրբեջանական կողմը՝ մեկ զինվորի սպանության մասին։

Բաքուն պնդում է, թե ադրբեջանական զինված ուժերն առնչություն չունեն երեկ գրանցված միջադեպի հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button