Հակառակ քովիդի գեթ մեկ դեպք չգրանցելու մասին Թուրքմենստանի պնդումներին «Ազատության» աղբյուրները հայտնում են 25 հազար զոհի մասին 

Loading...

Թուրքմենստանի ավտորիտար իշխանությունները համաճարակի բռնկումից շուրջ մեկուկես տարի անց շարունակում են պնդել, թե երկրում չի գրանցվել COVID-19-ի գեթ մեկ դեպք։ «Ազատության» թուրքմենական ծառայութան աղբյուրները մինչդեռ հայտնում են, որ կորոնավիրուսի զոհերի թիվը երկրում հասել է 25 հազարի։

Եթե այդ թիվը համապատասխանում է իրականությանը, ապա 6 միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրն աշխարհում երկրորդ տեղում է վարակի հետևանքով մահվան ցուցանիշներով՝ բնակչության ընդհանուր թվի համեմատ։

Կորոնավիրուսի ներթափանցումը Թուրքմենստանի պես կտրականապես հերքում են Խաղաղ օվկիանոսի երեք առանձին կղզիներ, ինչպես նաև Հյուսիսային Կորեան։

Թուրքմենստանը, սակայն, հերքելով հանդերձ, կոշտ հակահամաճարակային քայլեր է ձեռնարկել երկրում, չափահաս բնակչության համար պատվաստումը դարձրել պարտադիր։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button