Պատիժը հայրենիքում կրելու նպատակով վերջին մեկ տարում Հայաստանը վերադարձրել է Իրանի 47 քաղաքացու

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվում է Իրանի 35 քաղաքացի, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նրանք հիմնականում «Արմավիր» քրեակատարողականում են։

Ըստ դատախազության՝10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախնական կալանքի տակ է:

Հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում Հայաստանն Իրանին է հանձնել այդ երկրի 47 քաղաքացու:

Հայաստանում գտնվող Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստան իր աշխատանքային այցն ավարտել է «Արմավիր» ՔԿՀ այցելությամբ, ծանոթացել պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման և սպասարկման համար քրեակատարողական հիմնարկում առկա կարողություններին:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին եռօրյա աշխատանքային այցով էր Հայաստանում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով։ Մոնթազերին հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button