Սաակաշվիլին «շատ նիհարել է և դժվարությամբ է տեղաշարժվում», հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «շատ նիհարել է և դժվարությամբ է տեղաշարժվում», քաղաքական գործչի հետ հանդիպումից հետո հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Ծիտլիձեն։ Հոկտեմբերի 1-ից բանտում գտնվող Սաակաշվիլին15 օր է` հացադուլի մեջ է։

Նա ծայրահեղ այդ քայլին է դիմել` ի նշան բողոքի։ Վրաստանի նախկին առաջնորդը, որի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված, պնդում է, թե իրականում իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նախօրեին մայրաքաղաք Թբիլիսիում ի պաշտպանություն երկրի երրորդ նախագահի տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները իշխանություններից պահանջել են ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button