Առավոտյան իրավիճակը դիրքերում հանգիստ է. Արցախի օմբուդսմեն

Այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի դիրքերում իրավիճակը հանգիստ է: «Միջադեպը գրանցվելուց հետո մի քանի ուղղություններով կրակոցներ լինելուց հետո իրավիճակը հանդարտվել է, այդ մասին նաև Պաշտպանության բանակն է հաղորդագրություն տվել: Այսօր էլ որևէ լուր չկա սրման կամ էսկալացիայի մասին», – «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Վիրավորների վերաբերյալ Ստեփանյանն ասաց. – «Հստակ 6 հոգու մասին է խոսքը, ամենասկզբից էլ խոսքը 6 հոգու մասին էր՝ հոսպիտալում էի գտնվում հենց էն ժամանակ, երբ տղաներին վիրավոր բերում էին հոսպիտալ: Վստահ կարող ենք ասել, որ որևէ զոհ և ավել վիրավորի մասին խոսք չկա»:

Արցախի օմբուդսմենի վկայությամբ՝ 6 զինծառայողներից 3-ի վիրավորումը շատ թեթև էր, «3-ը վիրահատություն են տարել, 3-ից 2-ը ծանր իրավիճակում են, բայց փառք Աստծո, որ 3-ի վիրահատություններն էլ շատ բարեհաջող են անցել»:

Արցախի պաշտպանության նախարարությունը գիշերը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:

Կեսգիշերից քիչ անց հաղորդվեց, որ իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով կայունացել է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button