Լեհաստանի խորհրդարանը հավանություն տվեց երկրի սահմաններին միգանտների արտաքսումն օրինականացնելու մասին օրինագծին։ Օրենսդիր մարմինը նաև կողմ քվեարկեց 353 միլիոն եվրո արժողությամբ նախագծին, որն ուղղված է սահմանային գոտու անվտանգության ամրպնդմանը։
Նոր օրենքի համաձայն՝ Լեհաստանի սահմանը ապօրինի հատած միգրանտները կձերբակալվեն և կարտաքսվեն երկրից։
Նորամուծությունը լեհական իշխանություններին հնարավորություն է ընձեռում նաև չուսումնասիրել ապաստան տրամադրելու մասին միջնորդությունները, որոնք ստացվել են սահմանի ապօրինի հատումից հետո, եթե դիմումատուն չի ժամանել մի վայրից, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում։
Վերջին շաբաթներին Վարշավան հազարավոր զինվորականների է տեղակայել երկրի սահմաններին, փշալարեր անցկացրել և արտակարգ դրություն մտցրել՝ արգելելով լրագրողների ու հումանիտար կազմակերպությունների մուտքը 400 կիլոմետր երկայնքով սահման։
Օգոստոսից հազարավոր միգրանտներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, փորձում են Բելառուսի կողմից հատել լեհական սահմանը։ Թե ինչպես են ապօրինի միգրանտները հայտնվում Բելառուսի տարածքում, պաշտոնական Մինսկը չի պարզաբանում։